Միջազգային

Մենք ցանկանում ենք արագացնել կարգավորման գործընթացը. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Թուրք-հայկական սահմանը նույնպես կարող է բացվել։ Այս մասին ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը:

Դեսպանը նշել է, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները պետք է դիտարկել ընդհանուր։

«Երկու կարգավորման գործընթացներն էլ զուգահեռ են ընթանում։ 2022 թվականին նշանակվել են Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ։ Հայտնի է, որ Թուրքիայի և Հայաստանի սահմանը փակ է 1993 թվականից՝ ադրբեջանական տարածքների օկուպացիայի պատճառով։ Հայաստանը ծովային ելք չունի, և դրանից ամենաշատը տուժում է հայ ժողովուրդը։ Հայաստանը արևելքից և արևմուտքից սահմանակից է Ադրբեջանին և Թուրքիային, և այդ սահմանները փակ են։ Բոլորը կշահեն այս խաղաղությունից, բայց ամենաշատը կշահի Հայաստանը։ 

Մենք ցանկանում ենք արագացնել կարգավորման գործընթացը։ Եթե կայուն խաղաղության համաձայնագիր ստորագրվի կամ նախաստորագրվի, և «Զանգեզուրի» միջանցքի վերաբերյալ պայմանները կատարվեն, թուրք-հայկական սահմանը կարող է բացվել ճիշտ ժամանակին՝ Անկարայի և Բաքվի միջև խորհրդակցությունների արդյունքում։ Սա կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա կարգավորման գործընթացը»,- ասել է թուրք դեսպանը։