Միջազգային

Չինաստանը Ղազախստանում երկրորդ և երրորդ ատոմակայանները կկառուցի

Ղազախստանում երկրորդ և երրորդ ատոմակայանները կկառուցի Չինաստանը. հայտնել է երկրի առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյարը։

Վայրերը, որտեղ կարող են տեղակայվել ԱԷԿ-ները, դեռ դիտարկվում են։ Նա օբյեկտների արժեքի մասին խոսելը նույնպես վաղաժամ է համարել՝ նշելով, որ կատարվում են հաշվարկներ։

Ավելի վաղ Ղազախստանի կարգավորիչը ենթադրել էր, որ շինարարության կոնսորցիումը կգլխավորի Չինաստանի պետական China National Nuclear Corporation (CNNC) կորպորացիան:

Նա նաև հայտնել է, որ Ղազախստանը որոշում է կայացրել ինքնուրույն կառուցել երեք ջէկերը Կոկշետաուում, Սեմյոյում և Ուստ-Կամենոգորսկում: Նախկինում նախատեսված է եղել, որ որպես կապալառու հանդես կգա ռուսական «Ինտեր ՌԱՕ» - ն։