Միջազգային

Կանադան էլ է միանում Պաղեստինը ճանաչելու նախաձեռնությանը

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Կանադան պատրաստվում է սեպտեմբերին ճանաչել Պաղեստինի պետությունը՝ դառնալով վերջին օրերին նման որոշում հրապարակած արդեն երրորդ G7 երկիրը։

Քարնին ընդգծել է, որ այս քայլը պայմանավորված է Պաղեստինյան վարչակազմում ժողովրդավարական բարեփոխումներով և 2026-ին ընտրություններ անցկացնելու պայմանով՝ առանց «Համաս»-ի մասնակցության։

Հիշեցնենք, որ այս հայտարարությունից մեկ օր առաջ Բրիտանիան, իսկ մեկ շաբաթ առաջ՝ Ֆրանսիան էին հայտնել նման ծրագրերի մասին։

Իսրայելի ԱԳՆ-ն դատապարտել է Կանադայի որոշումը՝ այն համարելով «պարգևատրում «Համասի» համար»։

Քարնին նշել է, որ այս որոշման հիմքում ընկած են Իսրայելի կողմից Արևմտյան ափում նոր ավանների ընդլայնումը, Գազայում հումանիտար աղետի խորացումը և 2023թ․ հոկտեմբերի 7-ին «Համասի» հարձակումը։

«Գազայում տիրող մարդկային տառապանքը անտանելի է և օր-օրի վատթարանում է», – ասել է Քարնին։