Միջազգային

Արաբական երկրներն ու Թուրքիան առաջին անգամ դատապարտել են ՀԱՄԱՍ-ի՝ հոկտեմբերի 7-ի հարձակումը

Արաբական պետությունների լիգայի երկրները, որոնց թվում են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Կատարը, Հորդանանը, ինչպես նաև Թուրքիան և Եվրամիությունը, հռչակագիր են ստորագրել, որով առաջին անգամ դատապարտել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա։ 

Փաստաթուղթը, որը հաստատվել է ՄԱԿ-ի երկու պետությունների սկզբունքի վերածննդի խորհրդաժողովում, կոչ է անում ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված պաղեստինյան խմբավորմանն՝ ազատել բոլոր պատանդներին, վայր դնել զենքերը և հրաժարվել Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունից՝ պատերազմը դադարեցնելու համար:

Հռչակագրում շարադրված է Գազայի հատվածում հակամարտության ավարտի պլանը, որը նախատեսում է անկախ ապառազմականացված պաղեստինյան տարածքի ստեղծում և դրա հետագա ինտեգրում տարածաշրջանում:

Փաստաթուղթը ենթադրում է միջազգային ուժերի ծավալում Գազայում՝ իրավիճակի կայունացման համար, պաղեստինյան վարչակազմի վերականգնում և անկախ պաղեստինյան պետության ստեղծման նախապատրաստում: Տեքստում նաև դատապարտվում են իսրայելական ավիահարվածները, խաղաղ բնակիչների մահը, մարդասիրական օգնության սահմանափակումները և հրեական բնակավայրերի կառուցումը: