Միջազգային

Գործարք կկնքենք, թե մաքսատուրքեր կսահմանենք, կիմանաք շաբաթվա վերջին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ բանակցություններ է վարում Հնդկաստանի հետ՝ գործարք կնքելու շուրջ։

«Դա նաև կապված է BRICS-ի հետ։ Նրանք ունեն BRICS, որը, ըստ էության, Միացյալ Նահանգների դեմ հանդես եկող երկրների խումբ է։ Եվ Հնդկաստանն այդ խմբի անդամ է։ Սա հարձակում է դոլարի վրա։ Եվ մենք թույլ չենք տա որևէ մեկին հարձակվել դոլարի վրա։ Այսպիսով, դա մասամբ կապված է BRICS-ի հետ, մասամբ՝ առևտրային հարցերի հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքով՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր ընկերն է, սակայն Հնդկաստանը շատ բարձր մաքսատուրքեր է սահմանել։

«Հիմա նրանք պատրաստ են զգալիորեն կրճատել դրանք։ Տեսնենք, թե ինչ կստացվի։ Գործարք կկնքենք, թե մաքսատուրքեր կսահմանենք, կիմանաք այս շաբաթվա վերջին»,- ասել է Թրամփը։