ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ՌԴ նախկին նախագահ, ներկայումս Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Դմիտրի Մեդվեդևին։
«Մեդվեդևին՝ Ռուսաստանի ձախողված նախկին նախագահին, որը դեռ կարծես իրեն նախագահ է համարում, ասեք, որ զգույշ լինի իր խոսքերում. նա մտնում է չափազանց վտանգավոր տարածք»,- գրել է Թրամփը Truth սոցցանցի իր էջում։
Նույն գրառման մեջ ԱՄՆ նախագահը նաև քննադատել է Հնդկաստանին Ռուսաստանի հետ գործարքների համար։
«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է անում Հնդկաստանը Ռուսաստանի հետ։ Նրանք կարող են միասին քանդել իրենց մեռած տնտեսությունները, ինձ համար միևնույն է։ Մենք գրեթե ոչ մի գործարք չենք կնքում Հնդկաստանի հետ, նրանց սակագները չափազանց բարձր են, աշխարհում ամենաբարձրերից»,- գրել է նա։