Բանակցությունների արդյունքում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են Ղազախստանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության համատեղ հռչակագիրը:
Տոկաևի` Անկարա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվել է 18 միջկառավարական և միջգերատեսչական փաստաթուղթ:
Կողմերը մտքեր են փոխանակել համաշխարհային հրատապ խնդիրների շուրջ և մտահոգություն հայտնել զինված հակամարտությունների սրման կապակցությամբ
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հատուկ դերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում:
«Ղազախստանը պաշտպանում է բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը։ Ղազախստանն ու Թուրքիան կշարունակեն արդյունավետ համագործակցությունը միջազգային ասպարեզում։ Ղազախական դիվանագիտությունը հատուկ ուշադրություն է դարձնելու թյուրքալեզու պետությունների կազմակերպության հետագա զարգացմանը։ Այս ուղղությամբ մենք կշարունակենք համատեղ աշխատանքը թուրքական կողմի հետ և կմիավորենք ջանքերը՝ հանուն գլոբալ կայունության և անվտանգության ապահովման»,- ասել է նա։
Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ նշել է, որ բանակցություններն արդյունավետ են եղել.
«Քննարկվել են օգտակար հանածոների և հազվագյուտ մետաղների արդյունահանման ոլորտում համագործակցության հեռանկարները, մեր երկրի տարածքով ղազախական նավթը համաշխարհային շուկա արտահանելու հնարավորությունները: Քննարկվել են նաև Տրանսկասպյան տրանսպորտային երթուղու՝ պատմական Մետաքսի ճանապարհի ժամանակակից անալոգի օգտագործման և զարգացման ուղիները», – հայտնել Է Թուրքիայի նախագահը։