Միջազգային

Պեկինի հետ հարաբերությունները չփչացնելու համար թայվանցի պաշտոնյաների այցը ԱՄՆ չեղարկվել է

ԱՄՆ-ն չեղարկել է Թայվանի պաշտպանության նախարարի հանդիպումը Վաշինգտոնում ռազմական պաշտոնյաների հետ, որպեսզի չփչացնի հարաբերությունները Չինաստանի հետ, հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներ:

Հաղորդվում է, որ Թայվանի պաշտպանության նախարար Վելինգթոն Կուն հունիսին ծրագրել էր այցելել Վաշինգտոն՝ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Էլբրիջ Քոլբիի հետ հանդիպելու համար: Պաշտոնական անձանց միջև հանդիպումը, սակայն, վերջին պահին չեղարկվել է։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ պահն անհաջող է Իրանին հարվածելու պատճառով: Սակայն պարբերականի աղբյուրները նշել են, որ այլ մտահոգություններ էլ առկա եղել։ ԱՄՆ որոշ պաշտոնյաներ մտահոգված են, որ Թայվանի պաշտպանության նախարարի այցը կխաթարի ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային բանակցությունները և կվնասի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպում կազմակերպելու՝ Թրամփի ջանքերին:

WP-ն էլ հաղորդում է, որ Պեկինի խնդրանքով հետաձգվել է նաև Թայվանի վարչակազմի ղեկավար Լայ Ցինդեինի՝ ԱՄՆ-ում նախատեսված օգոստոսյան այցելությունները։