Միջազգային

«Հույս ունենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը կհասկանան ռիսկերը». Զախարովա

Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՆԱՏՕ- ն առաջին տարին չէ, որ փորձում է ամրապնդվել Հարավային Կովկասում, և որ նրանց նպատակն է օգտագործել տարածաշրջանի երկրների ներուժն ու ռեսուրսները հավաքական Արևմուտքի շահերի համար։

«Մենք հույս ունենք, որ տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, Հայաստանը, կհասկանան ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման ռիսկերը։ Դրանք իրականում ռիսկեր են, քանի որ իրավիճակը վատանում է», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։