Այսօր Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու են Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող գործընթացները: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով, որ նիստը տեղի կունենա երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ:
Բացի այդ, նիստի ընթացքում նախատեսվում է կարծիքների փոխանակում այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Սիրիայում տիրող իրավիճակը, Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը և PKK-ի գործունեությունը: