Միջազգային

Ոչ մի համաշխարհային առաջնորդ մեզ չի խնդրել դադարեցնել հակամարտությունը․ Մոդի

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ Հնդկաստան-Պակիստան հակամարտության դադարեցման հարցում միջնորդներ չեն եղել։ 

«Ոչ մի համաշխարհային առաջնորդ մեզ չխնդրեց կանգ առնել։ Նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը Մայիսի 9-ին մեկ ժամ փորձում էր զանգահարել ինձ, սակայն ես մեր զինված ուժերի հետ կարևոր հանդիպման էի։

Երբ հետ զանգահարեցի, նա զգուշացրեց Պակիստանի հնարավոր հարձակման մասին։ Ես հստակ պատասխանեցի՝ եթե Պակիստանը համարձակվի, իր վրա թանկ կարժենա»,- ասել է նա։