Միջազգային

Պեկինում հորդառատ անձրևներին զոհ է դարձել ավելի քան 30 մարդ

Պեկինում և հարևան տարածաշրջանում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով ավելի քան 30 մարդ Է զոհվել, հայտնում են պետական լրատվամիջոցները, տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են Չինաստանի մայրաքաղաքից:

CCTV պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ երկուշաբթի կեսգիշերի դրությամբ Պեկինի խիստ տուժած Միյուն շրջանում զոհվել է 28 մարդ, ևս երկուսը՝ Յանցին շրջանում: Երկու թաղամասերն էլ գտնվում են մեծ քաղաքի ծայրամասում՝ քաղաքի կենտրոնից հեռու։

Երկուշաբթի օրը հարևան Հեբեյ նահանգում սողանքի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս ութը համարվում է անհետ կորած:

Հորդառատ անձրևները սկսվել են հանգստյան օրերին և ուժեղացել Պեկինում և հարակից նահանգներում երկուշաբթի օրը, ինչի հետևանքով մայրաքաղաքի հյուսիսային շրջաններում տեղացել է մինչև 543,4 մմ տեղումներ, հայտնում է «Xinhua» գործակալությունը: Պեկինում տեղատարափ անձրևի պատճառով տարհանվել է 80 322 բնակիչ: