Միջազգային

ԱՄՆ-ը և Բրիտանիան որոշել են փոխարինել Զելենսկիին. ՌԴ ԱՀԾ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Բրիտանիայի ներկայացուցիչները վերջերս Ալպերում հանդիպում են կազմակերպել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի, Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովի և Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնիի մասնակցությամբ՝ Զելենսկիին փոխարինելու հարցը քննարկելու համար։

Ըստ ԱՀԾ հաղորդագրության՝ ԱՄՆ-ի և Բրիտանիայի կողմից կազմակերպված հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ Զելենսկիին փոխարինելու հարցը հասունացել է։

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը ընդգծել է, որ «Ուկրաինայի նախագահի ընտրությունը» տեղի է ունեցել Ալպյան հանգստավայրում։ ԱՄՆ-ն և Բրիտանիան գաղտնի հանդիպման ժամանակ որոշել են Զալուժնիին առաջադրել Ուկրաինայի նախագահի պաշտոնում։

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ վերջերս Զելենսկու կողմից ընդունված հակակոռուպցիոն մարմինների լիազորությունները սահմանափակելու մասին օրենքը նրան համզել է ընդունել հենց Երմակը՝ երաշխավորելով, որ այն ընդունելի կլինի Արևմուտքի համար։ Սակայն սա դարձավ առիթ Զելենսկու փոխարինման հարցը քննարկելու համար՝ փաթեթավորվելով որպես «ժողովրդավարության վրա հարձակում»։