Միջազգային

ԱՄՆ-ը Ռուսաստանից Կոմանդորյան կղզիները գնելու առաջարկ կանի

Միացյալ Նահանգները դիտարկում է Ռուսաստանից Կոմանդորյան կղզիներ գնելու հնարավորությունը: Այդ մասին առաջարկով հանդես է եկել փոխգնդապետ Ջեֆրի Ֆրիցը, որը ծառայում է Էստոնիայում ԱՄՆ բանակի ստորաբաժանումներում, հաղորդում է Breaking Defense-ը:

Պարբերականի տվյալներով՝ ամերիկացի փոխգնդապետն առաջարկում է Ռուսաստանից գնել Կոմանդորյան կղզիները, որոնք գտնվում են Կամչատկայից ոչ հեռու՝ Բերինգի ծովում և ընդգրկում են Կամչատկայի երկրամասի Ալեուտյան շրջանի մի մասը: Ֆրիցի խոսքով՝ Վաշինգտոնը կարող էր Մոսկվային կղզիների համար առաջարկել 15 միլիարդ դոլար, ինչը պետք է բավարար լինի չորս կղզիներից բաղկացած ամբողջ արշիպելագը գնելու համար:

Կղզիներն անհրաժեշտ են ԱՄՆ-ին՝ դրանց վրա համապատասխան սարքավորումներ տեղադրելու և չինական սուզանավերը դեպի Արկտիկա հսկելու համար։ Երթուղին անցնում է տվյալ տարածքին շատ մոտ։ Հնարավոր գնումից հետո կղզիները կարող են վարչականորեն մաս կազմել Ալյասկայի նահանգին:

Կոմանդորյան կղզիները գտնվում են անմիջապես Չինաստանի Ցզյանժեժյան ռազմածովային բազայից դեպի Արկտիկա հնարավոր երթուղու երկայնքով։

Ֆրիցը նաև հիշեցրել է 1867 թվականին Ռուսաստանից Ալյասկայի գնման մասին՝ նշելով, որ սկզբում սա համարվում էր հիմար գործարք, բայց այժմ Ալյասկան երկրի էներգետիկ և պաշտպանական ռազմավարության հիմնաքարն է: Ուստի ԱՄՆ իշխանությունները պետք է մտածեն Կոմանդորյան կղզիների խաղաղ և պրագմատիկ գնման մասին։