ԵՄ իշխանությունները մտադիր են արդիականացնել երկաթուղային և ավտոմոբիլային ցանցն իրենց անդամ երկրների տարածքում, որպեսզի Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում զորքերի և ռազմական տեխնիկայի փոխադրման ժամկետները շաբաթներից և ամիսներից կրճատեն մինչև մի քանի ժամ: Այս մասին Financial Times-ին հայտնել է ԵՄ տրանսպորտային գերատեսչության ղեկավար Ապոստոլոս Ցիցիկոստասը։
Եվրահանձնակատարի խոսքով՝ այժմ Եվրոպայի տրանսպորտային միջանցքները, որոնք կառուցվել են առանց հաշվի առնելու դաշինքի տարածքով բանակների տեղափոխման անհրաժեշտությունը, պիտանի չեն ամբողջ մայրցամաքով տանկերի, հետևակի և ռազմական բեռների օպերատիվ տեղափոխման համար: Մարտական տեխնիկան ԵՄ արևելյան սահման տեղափոխելու դեպքում խրվելու է թունելներում, փլուզելու է կամուրջները և խճճվելու է սահմանային բյուրոկրատական ընթացակարգերում։
«Մենք ունենք հին կամուրջներ, որոնք պետք է արդիականացվեն։ Մենք ունենք նեղ կամուրջներ, որոնք պետք է լայնացնել»,- ասել է նա։