Ռուսական կողմը այս գիշեր հարվածել է Ուկրաինայի Զապորոժիեի շրջանում գտնվող ուղղիչ աշխատանքային գաղութին։ Հարվածի հետևանքով առնվազն 16 մարդ զոհվել է, իսկ 35-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։
«Ավերվել են հաստատության շինությունները։ Վնասվել են մոտակայքում գտնվող մասնավոր տները», - գրել է Ֆյոդորովը տելեգրամի իր ալիքում։
Զելենսկու ախատազկի ղեկավար Անդրեյ Երմակը սա ռազմական հանցագործություն է համարել։
«Սա ռուսների կողմից կատարված ևս մեկ ռազմական հանցագործություն է, որոնք չեն դադարի, եթե նրանց չկանգնեցնեն»,- գրել է նա։