Կրեմլից արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով երեկ արված հայտարարություններին։
«Մենք ի գիտություն ընդունեցինք նախագահ Թրամփի երեկվա հայտարարությունները։ Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, և մենք նախկինի պես պահպանում ենք մեր հավատարմությունը խաղաղության գործընթացին՝ Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման և այդ կարգավորման ընթացքում մեր շահերի ապահովման համար»,-լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար Ռուսաստանին հատկացված ժամկետը 50-ից կրճատում է մինչև 10-12 օրվա: