Միջազգային

Թաիլանդը և Կամբոջան հրադադարի շուրջ համաձայնության են եկել

Թաիլանդը և Կամբոջան համաձայնության են եկել «անհապաղ» հրադադարի շուրջ, որը ուժի մեջ կմտնի հուլիսի 29-ին:

Մալայզիայում կայացած բանակցություններից հետո կողմերը համաձայնության են եկել «անհապաղ և անվերապահ» հրադադարի շուրջ: BILD-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը:

Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների միջև սահմանին տարածքային վեճերի պատճառով սրվող հակամարտության ֆոնին: Համաձայնագրի մանրամասները դեռևս չեն հրապարակվել, սակայն երկու կողմերն էլ հայտնել են խաղաղ լուծման իրենց պատրաստակամությունը:

Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր երկու երկրներին դադարեցնել առևտրային բանակցությունները՝ հակամարտությունը չդադարեցնելու դեպքում: