Միջազգային

Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագիր է խաղում․ Մեդվեդև

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ըստ որի վերջինս հրադադար հաստատելու համար նոր վերջնաժամկետ է սահմանելու Ռուսաստանին՝ մոտ 10 կամ 12 օր՝ այսօրվանից սկսած։

«Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագիր է խաղում՝ 50 օր, թե՞ 10։ Նա պետք է հիշի երկու բան՝ Ռուսաստանն Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե ՌԴ և Ուկրաինայի միջև, այլ իր սեփական երկրի։ Պետք չէ գնալ քնկոտ Ջոյի ճանապարհով»,- գրել է Մեսվեդևը։