Միջազգային

Թուրքիայում զոհերի թիվը հասել է 17-ի

Թուրքիայում հունիսի վերջից անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի: Այս մասին գրում Է Associated Press-ը։ 

Կիրակի՝ հուլիսի 27-ին, Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսա քաղաքի մոտակայքում երկու կամավոր հրշեջների զոհվելուց հետո զոհերի թիվը հասել է չորսի:

Դեպքը հունիսի վերջից Թուրքիայում անտառային հրդեհներից զոհվածների թիվը հասցրեց 17-ի, այդ թվում՝ 10 կամավոր փրկարար և անտառահատ, որոնք մահացել են Թուրքիայի արևմուտքում գտնվող Էսքիշեհիր քաղաքում բռնկված հրդեհի ժամանակ:

Թուրքիայի մեծությամբ չորրորդ քաղաքի՝ Բուրսայի շուրջ հանգստյան օրերին խոշոր հրդեհներ են բռնկվել, ինչի հետևանքով ավելի քան 3,5 հազար մարդ տարհանվել է:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Թուրքիայի Միջերկրական ծովի ափին նոր անտառային հրդեհներ են բռնկվել, ինչի կապակցությամբ կառավարությունը երկրի երկու արևմտյան Նահանգները հայտարարել Է տարերային աղետի գոտի: