ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր վերջնաժամկետ է սահմանել Ռուսաստանի համար Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Այս մասին նախագահը հայտարարել է ՄԹ վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպման ընթացքում լրագրողների հետ զրույցում։
«Ես պատրաստվում եմ նոր ժամկետ սահմանել Ռուսաստանի համար։ Այսօրվանից մոտ 10 կամ 12 օր հետո: Սպասելու իմաստ չկա: Դա 50 օր էր: Ես ուզում էի առատաձեռն լինել, բայց մենք պարզապես առաջընթաց չենք տեսնում»,- հայտարարել է Թրամփը։