«Աէրոֆլոտի» տեղեկատվական համակարգերում խափանում է տեղի ունեցել։ Ռուսական ընկերությունը հայտնել է, որ տեղեկատվական համակարգերի խափանման պատճառով 42 չվերթ չեղարկել է:
«Չեղարկված չվերթների ուղևորները կարող են դիմել «Շերեմետևո» օդանավակայանի ուղեբեռի տրամադրման սրահ՝ նախկինում ձևակերպված ուղեբեռը վերցնելու համար: Ուղևորների կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք լքել «Շերեմետևո» օդանավակայանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ընկերությունում հավելել են, որ չեղարկված չվերթների ուղևորներին հասանելի կլինեն դրամական միջոցների փոխահտուցումը կամ չվերթների վերաձևակերպումը առաջիկա 10 օրվա ընթացքում:
«Աերոֆլոտը» նաև խնդրել է ուշադրություն դարձնել, որ «Շերեմետևոյում» ընկերության տոմսարկղերը ժամանակավորապես չեն վերադարձնում և չեն վերաթողարկում տոմսերը: