Ուկրաինական Naftogaz Group ընկերությունը առաջին համաձայնագիրն է ստորագրել SOCAR Energy Ukraine-ի հետ, որը մտնում է SOCAR խմբի մեջ, ադրբեջանական բնական գազ գնելու մասին, ասվում է Naftogaz Group ընկերության կայքում:
Առաջին անգամ գազի փորձնական խմբաքանակը մատակարարվում է տրանսբալկանյան Բուլղարիա–Ռումինիա–Ուկրաինա երթուղով։
«Սա փոքր, բայց ռազմավարական կարևոր քայլ է, որը ճանապարհ է բացում երկարաժամկետ համագործակցության համար։ Սա նաև մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման և Ուկրաինայի էներգետիկ անվտանգության ամրապնդման ևս մեկ օրինակ է», - մեկնաբանել է ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կորեցկին։