ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հիմնական հայտարարությունները «Մտքերի տարածք» համաժողովում:
- Ուկրաինայի խնդիրը արտացոլում է Արևմուտքի քաղաքականությունը, որի նպատակը Ռուսաստանի նկատմամբ ռազմավարական պարտություն պատճառելն է։
- Եվրոպական երկրները լրջորեն ձգտում են պարտության մատնել Ռուսաստանին, և դա հաստատվում է ամեն օր։
- Սառը պատերազմի տարիներին Խորհրդային Միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկխոսությունը երբեք չի ընդհատվել, պահպանվել է փոխադարձ հարգանք, մինչդեռ այսօր այդպիսի երկխոսություն առհասարակ բացակայում է, և Եվրոպան «պարզապես կատաղել է»։
- Պատմության ընթացքում առաջին անգամ Ռուսաստանը Արևմուտքի դեմ պայքարում չունի դաշնակիցներ և այս պարագայում կարող է հենվել միայն իր վրա։
- Առաջիկա տասնամյակն առջևում դժվարին է լինելու՝ պայմանավորված տարբեր գլոբալ սպառնալիքների աճով, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ներթափանցմամբ Ճապոնիա և ԱՄՆ-ի ակտիվությամբ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
- Թրամփը պրագմատիկ է, չի ցանկանում ոչ մի պատերազմ և պատրաստ է երկխոսության՝ ի տարբերություն նախորդ վարչակազմի։
- ԱՄՆ-ի և Եվրամիության միջև կնքված համաձայնագրերը կարող են հանգեցնել Եվրոպայի ապարդյունաբերականացման։
- Ռուսաստանը բաց է երկխոսության համար ցանկացած երկրի, այդ թվում՝ եվրոպական երկրների հետ։