Աբխազիայի Տկուարչալ շրջանում ժայռից ընկնելուց հետևանքով Մոսկվայից զբոսաշրջիկ է մահացել։ Այս մասին հայտնել է Աբխազիայի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«1979 թվականին ծնված մոսկվացի Նիկոլայ Պրոնինը Տկուարչալ շրջանի Ակարմարա գյուղի Վելիկան ջրվեժի մոտ ժայռից ընկել է և մահացել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն արձագանքել է շտապ կանչին և դեպքի վայր է մեկնել Մոսկվայի ժամանակով ժամը 15:45-ին։ Դեպքի վայրում աշխատանքներ են տարվում մահացածի մարմինը դուրս բերելու համար»,- պարզաբանել են գերատեսչությունում։
Վելիկան ջրվեժը Աբխազիայի ամենաբարձր ժայռն է։ Նրա բարձրությունը ավելի քան 100 մետր է։