ԱՄՆ Արիզոնա նահանգում ժանտախտ հիվանդության դեպք է գրանցվել։ Նշվում է, որ բուժառուն մահացել է հիվանդանոցում։ Այդ մասին հաղորդում է Northern Arizona Health (NAH) ոչ առևտրային բժշկական կազմակերպությունը։
Նշվում է, որ սա տարածաշրջանում վերջին 18 տարվա ընթացքում այս հիվանդության գրանցման առաջին նման դեպքն է։
Ժանտախտ հիվանդությունը թեև մեր օրերում հազվադեպ է հանդիպում, սակայն անցյալում դրա լայնածավալ համաճարակները աղետալի հետևանքներ են ունեցել։