Միջազգային

Զինված հարձակում Իրանի դատարաններից մեկի վրա․ կան զոհեր

Այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Իրանի Զահեդան քաղաքի դատարաններից մեկի շենքի վրա։

Tasnim լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ զինված անձինք մտել են դատարանի շենք և կրակ բացել։ Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավոր։

Այդ մանրամասներ, սակայն, դեռևս հայտնի չեն։

Tasnim-ի փոխանցմամբ՝ «Ջեյշ ալ-Զալամ» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։