Միջազգային

Ամազոնիան կորցրել է իր արևադարձային անտառների գրեթե մեկ հինգերորդ մասը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2001-2023 թվականների միջև ընկած ժամանակահատվածում բրազիլական Ամազոնիան կորցրել է իր արևադարձային անտառների գրեթե մեկ հինգերորդ մասը, ավելի քան 689000 քառակուսի կմ, ինչը ավելին է քան Ֆրանսիական հանրապետության տարածքը:

Այժմ նախատեսվում է կառուցել խոշոր մայրուղի Ամազոնի սրտով: Սա կործանարար է ինչպես կենսաբազմազանության, այնպես էլ գլոբալ կլիմայի համար»։