Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բարձր մակարդակի հանդիպումը պետք է ամփոփի կարգավորման գործընթացն ու հաստատի փորձագիտական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները ներկայումս լիովին հակադիր են, և դժվար թե հնարավոր լինի դրանք շուտ մոտեցնել»,- ընդգծել է Պեսկովը։
Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը մինչ օգոստոսի վերջ, նա նշել է. «Հաշվի առնելով նախապատրաստական աշխատանքների բարդությունը, հազիվ թե այդպիսի հանդիպումը կազմակերպվի առաջիկա 30 օրվա ընթացքում»։