Թաիլանդի պաշտոնյաները հայտնում են, որ բախումները տեղի են ունեցել վիճելի սահմանի երկայնքով 12 վայրերում, իսկ վարչապետի պաշտոնակատար Պհումթամ Վեչայաչայը հայտարարել է, որ հակամարտությունը կարող է «վերածվել պատերազմի»:
Հինգշաբթի օրվանից Թաիլանդում առնվազն 15 մարդ Է զոհվել, նրանք բոլորը, բացի մեկից, քաղաքացիական անձինք են եղել։
Կամբոջան չի հրապարակել երկրում զոհերի թվի մասին տվյալները, սակայն նահանգներից մեկի իշխանությունները հայտնել են, որ առնվազն մեկ խաղաղ բնակիչ է սպանվել։
Ավելի քան 100 հազար խաղաղ բնակիչներ մի քանի սահմանամերձ նահանգներից ստիպված են եղել լքել իրենց տները Թաիլանդում՝, մինչդեռ Կամբոջայի Օդդար Մեանչեյ նահանգի 1500 ընտանիքներ տարհանվել են։
Պնոմպենը Թաիլանդին մեղադրել Է Կամբոջայի տարածքում կասետային զինամթերք կիրառելու մեջ։
Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հակամարտության վերաբերյալ նիստ կանցկացնի այսօր ավելի ուշ։