Միջազգային

Ալիևը ցավակցություն է հայտնել Պուտինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ամուրի մարզում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ։ 

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, խորապես վշտացած եմ Ամուրի մարզում Ան-24 ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին լուրից։ Այս ողբերգության կապակցությամբ, իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից, իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ձեզ, զոհվածների ընտանիքներին և ընկերներին»,- ասվում է ուղերձում։