Միջազգային

Հայաստանը տրամադրված է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ Երևանը շահագրգռված է շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում։

«Ընդհանուր առմամբ, Հայաստանը, և այսօր դա նույնպես քննարկվել է, տրամադրված է շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում», - ասել է նա՝ մեկնաբանելով ԵՄ - ին Հայաստանի անդամակցության հեռանկարների շուրջ ստեղծված իրավիճակը: