Արևմուտքը ձգտում է հայ-ադրբեջանական կարգավորումը դուրս բերել տարածաշրջանային հարթությունից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բրյուսելի բարի նպատակների տակ զուտ կոնյուկտուրային խնդիր է։ Արևմուտքը նպատակ ունի Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը տեղափոխել իրենց ռելսեր, որպեսզի հերթական անգամ հայտարարի քաղաքական հաջողությունների մասին»,-ասել է նա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ մինչդեռ Հարավային Կովկասի երկու երկրները փորձում են կառուցողական, կոնսենսուսային լուծումների գալ ինքնուրույն՝ մերձավոր հարևանների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) աջակցությամբ, որոնց հետ իրենք են ապրում, և որոնք բազմիցս աջակցել են նրանց հաշտեցմանը կամ սուր կոնֆլիկտային իրավիճակների լուծմանը: