Միջազգային

Մահացել է ամերիկացի դերասան, հեռուստահաղորդավար և ըմբիշ Հալկ Հոգանը

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում 71 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան, հեռուստահաղորդավար և ըմբիշ Հալկ Հոգանը: Այս մասին հուլիսի 24-ին հայտնել Է TMZ պորտալը։

Նշվում է, որ մահվան պատճառ է հանդիսացել սրտի կանգը: Հոգանն ըմբիշի կարիերան սկսել էր 1977 թվականին։ Զուգահեռաբար նա նկարահանվել է կինոյում. առաջին դերն ստացել է 1982 թվականին «Ռոքի 3» ֆիլմում։ Նա նկարահանվել է «Ա թիմ», «Թույն Ուոքեր» սերիալներում, «Կոմանդոն արվարձանից» ֆիլմում։