Միջազգային

Գուսմանն ազատվել է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից

Միխայիլ Գուսմանն ազատվել է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Սոցցանցերում մեծ քննադատության էր արժանացել Գուսմանի այցը Ստեփանակերտ, որտեղ մասնակցել էր գլոբալ մեդիա ֆորումի։

75-ամյա Միխայիլ Գուսմանը մոտ 30 տարի աշխատել է ՏԱՍՍ-ի կառույցներում։ 2000 թվականից ի վեր նա «Իշխանության բանաձև» հեռուստասերիալի հեղինակն ու հաղորդավարն է։ Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (2001) և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր լրագրող (2018)։

Գուսմանը ղեկավարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդակցության զարգացման միջազգային ծրագրի Ռուսաստանի կոմիտեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղեկատվության և հաղորդակցության միջկառավարական խորհրդի (ՏՀԿԽ) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Ռուսաստանի Դաշնության հանձնաժողովի անդամ է։