Եվրամիությունը կոչ է անում Չինաստանին ազդել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիան դադարեցնելու նպատակով: Այս մասին հուլիսի 24-ին ԵՄ-Չինաստան գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, հաղորդում է Եվրոպական խորհրդի ծառայությունը։
«Մենք կոչ ենք անում Չինաստանին՝ ՄԱԿ - ի Անվտանգության խորհրդի մշտական անդամին, օգտագործել իր ազդեցությունը Ռուսաստանի վրա, որպեսզի նա հարգի ՄԱԿ-ի կանոնադրությունը և դադարեցնի իր ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ», - հայտարարել է նա:
Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել է, որ աշխարհը գլոբալ անորոշության շրջան է ապրում, որը բնութագրվում է տնտեսական անկայունությամբ, աշխարհաքաղաքական լարվածությամբ, ինչպես նաև գլոբալ մարտահրավերներով ողջ մարդկության համար:
Հիշեցնենք, որ օրերս ԵՄ երկրները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթին։ Ցուցակում ներառվել են 22 ռուսական և երկու չինական բանկ։ Չինաստանը պաշտոնական դժգոհություն է հայտնել Եվրամիությանը: