Թաիլանդի առողջապահության նախարարը հայտարարել է, որ Կամբոջայի հետ երկրի հակամարտության հետևանքով զոհվել է Թաիլանդի 11 խաղաղ բնակիչ, հաղորդում Է Reuters-ը:
Սոմսակ Թհեպսութհինը դատապարտել Է Կամբոջայի հարձակումը հիվանդանոցի վրա՝ հավելելով, որ նման գործողությունները կարող են դիտարկվել որպես պատերազմական հանցագործություններ, և Կամբոջան պետք է պատասխանատվություն կրի:
Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Կամբոջայի զորքերը հինգշաբթի առավոտյան ծանր հրետանուց գնդակոծել են Թայլանդի ռազմակայանները, ինչպես նաև քաղաքացիական շրջանները, այդ թվում՝ հիվանդանոց, ինչը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի: