Միջազգային

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների մասշտաբային փոխանակում կիրականացնեն

Պայմանավորվածության մասին հայտնել են ուկրաինական և ռուսական պատվիրակությունների ղեկավարներ Ռուստեմ Ումերովը և Վլադիմիր Մեդինսկին:

Ուկրաինական պատվիրակության անդամ Սերգեյ Կիսլիցան մանրամասնել է, որ խոսքը հենց ռազմագերիների վերադարձի մասին է:

Մեդինսկին հաստատել է փոխանակման մասին պայմանավորվածությունը և հավելել, որ այդ մասշտաբային փոխանակումը տեղի կունենա մոտ ժամանակներս:

«Շարունակելով ռազմագերիների փոխանակումները՝ մենք պայմանավորվել ենք, որ առաջիկայում յուրաքանչյուր կողմից առնվազն 1200 ռազմագերիների փոխանակում կիրականացվի», - ասել է նա:

Ռուսական պատվիրակության ղեկավարը նաև հայտարարել է, որ ՌԴ-ն առաջարկել է ավելի մեծ թվով ռազմագերիներ փոխանցել Ուկրաինային: Բացի այդ, ՌԴ - ն առաջարկել Է Ուկրաինային հանձնել զոհված ուկրաինացի զինվորականների ևս 3 հազար մարմին։