Միջազգային

Մենք ամեն կերպ աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին. Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ամեն կերպ աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին։ Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ հասնեն պայմանագրի ստորագրմանը։ Մենք կշարունակենք մեր պատրաստակամությունը, անհրաժեշտության դեպքում, ցանկացած օգնություն ցուցաբերել այս գործընթացին», - լրագրողներին ասել է Պեսկովը։