Միջազգային

Ռուսաստանում ռադարներից անհետացած ինքնաթիռը հայտնաբերվել է. զոհերի մասին չի հաղորդվում

Ռուսաստանում ռադարներից անհետացել է Ан-24 ինքնաթիռը, որում եղել է 46 մարդ: Վերջին անգամ օդանավը ֆիքսել են Ամուրի շրջանի երկնքում։ 

Ինչպես հաղորդում է «Բազա» տելեգրամյան ալիքը «Անգարա» ավիաընկերության ինքնաթիռն իրականացնելիս է եղել Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա չվերթը:  Ан-24-ը պատրաստվելիս է եղել վայրէջքի, բայց առաջին անգամ չկարողանալով վայրէջք կատարել, փորձել է անցնել երկրորդ շրջան: Դրանից հետո նրա հետ կապը կորել է։ 

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ամուրի մարզում Ан-24 ուղևորատար ինքնաթիռի կործանման վայրը պարզվել է։

«Որոնողական աշխատանքների ընթացքում Դաշնային օդային տրանսպորտի գործակալության Մի-8 ուղղաթիռը հայտնաբերել է ինքնաթիռի ֆյուզելյաժը, այն այրվում է։ Փրկարարները շարունակում են շարժվել դեպի միջադեպի վայր», - հայտնել են գերատեսչությունից։