Միջազգային

Չինաստանի նախագահը ԵՄ-ին ճիշտ ռազմավարական ընտրության կոչ է արել

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Եվրամիության ղեկավարներին կոչ է արել կատարել «ճիշտ ռազմավարական ընտրություններ»՝ ընդգծելով Չինաստանի և Եվրամիության համագործակցության կարևորությունը միջազգային բարդ իրավիճակում.  հաղորդում են Չինաստանի պետական լրատվամիջոցները։

Պեկինում Սի Ծինպինը և վարչապետ Լի Ցյանը հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ։

«Որքան ավելի բարդ և խրթին դառնա միջազգային միջավայրը, այնքան առավել է անհրաժեշտ, որ Չինաստանն ու Եվրամիությունը ուժեղացնեն հաղորդակցությունը, խորացնեն փոխադարձ վստահությունը և ընդլայնեն համագործակցությունը»,- հայտարարել է Սի Ծինպինը։ «Չինաստանի և Եվրոպայի ղեկավարները պետք է կայացնեն ճիշտ ռազմավարական ընտրություններ, որոնք կարտացոլեն ժողովուրդների սպասումները»,- հավելել է նա։

Նշենք, որ գագաթնաժողովից առաջ շաբաթները նշանավորվել են Չինաստանի և ԵՄ-ի միջև առևտրային տարաձայնություններով և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների կոշտ հայտարարություններով։