ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է հաղորդակցությունների ուղիների բացման մասին հարցին, նշելով.
«Դա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան գործն է։ Մենք ամեն կերպ աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին։ Մենք ցանկանում ենք, որ և՛ Բաքուն, և՛ Երևանը որքան հնարավոր է շուտ ստորագրեն համաձայնագիրը», - լրագրողներին ասել է Պեսկովը։