Համալսարանը համաձայնության է եկել ԱՄՆ կառավարության հետ, որը համալսարանին մեղադրել է իր հրեա ուսանողներին պաշտպանելու անկարողության մեջ։ Այդ գումարը համալսարանը կվճարի երեք տարվա ընթացքում, ասվում է ուսումնական հաստատության հայտարարության մեջ։
Դրա դիմաց կառավարությունը համաձայնել է համալսարանին վերադարձնել 400 միլիոն դոլարի պետական ֆինանսավորումը, որը սառեցվել էր համալսարանի կողմից ուսանողների շրջանում հակասեմիտիզմի դրսևորումները կանխելու անկարողության մեղադրանքներից հետո:
Կոլումբիայի համալսարանը դարձել է Թրամփի վարչակազմի կողմից հարձակման ենթարկված առաջին ուսումնական հաստատությունը: Թրամփը հակասեմականության դրսևորումներ է անվանել Գազայի հատվածում պատերազմի սկզբից ի վեր տեղի ունեցած հակաիսրայելական աղմկոտ ակցիաները:
Սպիտակ տունն ավելի վաղ նմանատիպ պահանջներ էր ներկայացրել և դադարեցրել էր ևս մի քանի համալսարանների ֆինանսավորումը, այդ թվում՝ Փրինսթոնի և Հարվարդի համալսարանները: Հարվարդն առաջինն է, ով դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ։