Միջազգային

Ռուս-ուկրաինական բանակցությունները հնարավոր է սկսվեն այսօր երեկոյան

Ռուս-ուկրաինական բանակցությունները հնարավոր է սկսվեն այսօր երեկոյան

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23 - ին, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով թուրքական պետական TRT Haber պարբերականին։

«ՌԻԱ Նովոստի» - ի աղբյուրը պնդում է, որ բանակցությունները կարող են սկսվել Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ին Չիրագան պալատում, բայց ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են և կարող են փոփոխվել:

Կողմերը դեռ պաշտոնապես չեն հայտնել բանակցությունների ամսաթվի մասին։ 

Ուկրաինայի հարցով բանակցություններում ռուսական պատվիրակության կազմը մնացել է անփոփոխ, հայտնել է «Ինտերֆաքսի» աղբյուրը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական