Ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը, ինչպես սպասվում է, հեշտ չի լինի, դա կլինի «շատ դժվար զրույց»։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բնականաբար, ոչ ոք նման «հեշտ ճանապարհ» չի սպասում։ Դա շատ դժվար զրույց կլինի։ Նախագծերը տրամագծորեն հակառակ են», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։