Միջազգային

Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են․ ինչ է ասել Ֆիդանը

Ստամբուլում այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների 3-րդ փուլը։

Բանակցությունների մեկնարկում խոսել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին, Վոլոդիմիր Զելենսկուն և Դոնալդ Թրամփին՝ բանակցությունները կազմակերպելու ջանքերի համար։

Ֆիդանն ընդգծել է, որ բանակցությունների վերջնական նպատակը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարն է։

«Թուրքիան ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ Ուկրաինայում հնարավոր հրադադարի պահպանումը վերահսկելու համար»,- ասել է նա։

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններն այնուհետև շարունակվել են փակ դռների հետևում, որոնք ավարտվել են շուրջ 40 րոպե անց։