Ինչպես հայտնել է Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, Ստամբուլում պատվիրակությունների հանդիպումից առաջ, Անկարայում հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Շնորհակալություն ենք հայտնել Թուրքիային և նախագահ Էրդողանին՝ Ռուսաստանի հետ պատերազմի ողջ ընթացքում Ուկրաինային հետևողական քաղաքական և անվտանգային աջակցության համար։ Նաև շնորհակալ ենք Թուրքիային այն բանի համար, որ նրանք պատրաստ են բանակցային հարթակ տրամադրել և աջակցել դիվանագիտական ջանքերին՝ ուղղված Ուկրաինայի համար արդար և տևական խաղաղության հասնելուն», - ասել Է Երմակը։