Միջազգային

Բելառուսի քաղաքացիները կմասնակցեն ՌԴ-ում անցկացվող ՏԻՄ ընտրություններին

Մշտապես ՌԴ-ում ապրող Բելառուսի քաղաքացիներն այսուհետ կկարողանան մասնակցել ՌԴ-ում անցկացվող ՏԻՄ ընտրություններին՝ քվեարկել և ընտրվել։ Նույն իրավունքով են օժտվում նաև ՌԴ քաղաքացիները Բելառուսում։ Համապատասխան օրենքը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

2025 թվականի մարտի 13-ին Մոսկվայում ստորագրվել Է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև քաղաքացիների հավասար իրավունքների մասին 1998 թվականի դեկտեմբերի 25-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը նախատեսում է երկու երկրների քաղաքացիներին այդ իրավունքներով օժտել։