Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների ավարտից հետո պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով։
Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը նշել է, որ Կիևն առաջարկել ենք Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների մակարդակով մինչև օգոստոսի վերջ հանդիպում անցկացնել։
Նա նաև նշել է, որ ռուսական կողմը համաձայնել է վերադարձնել երեք տարուց ավելի գերության մեջ գտնվող մարդկանց, այդ թվում՝ ծանր վիրավորների և երիտասարդների։
ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ առաջարկել են ստեղծել աշխատանքային 3 խումբ, որոնք կաշխատեն առցանց՝ քաղաքական, մարդասիրական և ռազմական հարցերի շուրջ։
Բացի այդ, Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է փոխանակել առնվազն 1200 ռազմագերի՝ յուրաքանչյուր կողմից։
Մեդինսկու խոսքով՝ Ռուսաստանը և Ուկրաինան երկար քննարկել են հուշագրերը, կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են միմյանցից։ Նա նշել է, որ կշարունակենք շփումները՝ հուշագրերի վերաբերյալ կարգավորումները քննարկելու նպատակով։
Մեդինսկին հավելել է, որ Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպումը պետք է մանրակրկիտ նախապատրաստվի, Մոսկվան այս դիրքորոշումը փոխանցել է Կիևին։