Միջազգային

ԱՄՆ-ն «Ոսկե Գմբեթ» նախագծում կփորձի հրաժարվել SpaceX-ից

Թրամփի վարչակազմը ընդլայնում է գործընկերների որոնումը՝ 175 մլրդ դոլարանոց «Ոսկե Գմբեթ» (Golden Dome) տիեզերական պաշտպանության համակարգը կառուցելու համար՝ դիմելով Amazon-ի Project Kuiper-ին և խոշոր պաշտպանական կապալառուներին: Այս քայլը կապված է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի հետ լարվածության աճի և պետական գերակա կախվածության նվազեցման ցանկության հետ։

Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Պենտագոնն ու Սպիտակ տունը դեռ մինչ հունիսի 5-ի Թրամփ-Մասկ հրապարակային վեճը սկսել էին այլընտրանքներ դիտարկել՝ SpaceX-ից կախվածությունը նվազեցնելու նպատակով։ SpaceX-ը մեկնաբանություն չի տվել։ Իսկ Իլոն Մասկը X-ում արձագանքել է՝ հիշեցնելով, որ դաշնային գնումները պետք է իրականացվեն՝ ըստ լավագույն որակի և գնի։

«Դաշնային գնումների կանոնակարգերը պահանջում են օգտագործել լավագույն մատակարարը լավագույն գնով: Մնացած ամեն ինչ օրենքի խախտում կլինի»,- գրել է Մասկը։